Armeniska / հայերեն

Հարցեր և պատասխաններ մայրենի լեզվի աջակցության վերաբերյալ

Ով կարող է ստանալ մայրենի լեզվի աջակցություն:

Այն երեխան, ով շվեդերենից բացի ունի մայրենի լեզու և հենց այդ լեզվով հաղորդակցվում է իր խնամակալներից առնվազն մեկի հետ: Պետք է միայն նշել, որ երեխան պետք է նախապես ունենա իր տարիքին համապատասխան լեզվական/խոսակցական կարողություն: Եթե վերոհիշյալ պահանջները բավարար են,ապա երեխան կարող է ստանալ մայրենի լեզվի աջակցություն:

 Ինչ պետք է անել, եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան ստանա մայրենի լեզվի աջակցություն:

Դա կատարվում է այն մանկապարտեզում, որտեղ հաճախում է ձեր երեխան: Դուք հայտնում եք ձեր ցանկությունը մանկապարտեզի տնօրենին, որն էլ իր հերթին կապվում է մայրենի լեզվի կենտրոնական բաժնի հետ, որտեղ էլ կատարվում է երեխայի գրանցումը: Այնուհետև մայրենի լեզվի մանակավարժը կապ է հաստատում մանկապարտեզի հետ՛ տեղեկանալու թե մայրենի լեզվի աջակցության համար ինչ հնարավոր պայմաններ ունի տվյալ մանկապարտեզը:

 Ինչու է այդքան կարևորվում մայրենի լեզվին լավ տիրապետելը:

Դա երեխային իր ընտանիքի և առհասարակ հարազատների հետ սերտ շփման ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Մայրենի լեզվի լավ իմացությունը նպաստում է հեշտությամբ յուրացնել շվեդերեն լեզուն:
Եվրամիության կողմից քաղաքացինների համար սահմանված 8 կարևորագույն իրավասություններից առավել հատկանշական են հետևյալ երկուսը.

կարողանալ հաղորդակցվել մայրենի և օտար լեզվով:

Մշակույթի մասին իրազեկ լինելը, քանի որ մշակույթն ու լեզվի իմացությունը փոխկապակցված են:

 Քանի տարեկանից կարող է երեխան ստանալ մայրենի լեզվի աջակցություն:

Երեխայի մանկապարտեզ օրվանից սկսած:

 Որտեղ կարող է երերխան ստանալ մայրենի լեզվի աջակցությունը:

Մանկավարժը հանդիպում է երեխային իր իսկ մանկապարտեզում կամ էլ հարակից որևէ մանկապարտեզում: Որոշ լեզուների համար մայրենի լեզվի կենտրոնական բաժինը տրամադրել է սենյակներ:

Ինչ հիմունքներով է աշխատում մայրենի լեզվի մանկավարժը:

Նույն հիմունքներով ինչ մանկապարտեզի մանկավարժը. Ուսումնական ծրագրի և կրթության նախարարության կողմից առաջադրված և հաստատված փաստաթղթերի հիման վրա: Մայրենի մանկավարժը մասնակցում է մակապարտեզի կողմից նախատեսված խմբակներին, քանի որ միջմշակութային փոխըմբռնումն ավելի է զարգացնում երեխայի մտահորիզոնը, ինչպես նաև հնարավորություն տալիս փոքրիշատե հապանալու իրեն շրջապատող աշխարհում գոյություն ունեցող տարբերությունները:

 Ով է հոգում ծախսերը

Ուփսալայի քաղաքապետարանը/ Uppsala kommun:

 Կարող է արդյոք երեխան միաժամանակ ընկալել և յուրացնել բազմաթիվ լեզուներ:

Այո, երեխան բավական ունակ է միաժամանակ ընկալել և յուրացնել բազմաթիվ լեզուներ:

 Ինչպես կարելի է ամրապնդել երեխայի մայրենի լեզուն:

Խոսել շատ և հարուստ բառապաշարով: Օգտագործել երեխայի մակարդակից որոշ առումով բարձր բառեր: Շատ նպաստավոր է օգտվել ավելին նկարագրող նախադասություններ: Օրինակ. « Սա դիր այնտեղ» ասելու փոխարեն կարելի է միտքն արտահայտել հետևյալ կերպ. « Կարող ես այս կարմիր մեքենան դնել քո սենյակում գտնվող ծղոտե զամբյուղի մեջ...»:
 Մայրենի լեզվի լավ տիրապետման և բառապաշարի զարգացման հաջորդ գրավականն է ընթերցանությունը:

 Ավելի լավ չի լինի արդյոք տանը ևս խոսել շվեդերեն՛ մայրենի լեզվի փոխարեն, քանի որ Շվեդիայում մեծամասությունը խոսում է շվեդերեն:

Միանշանակ ո'չ, քանի որ ծնողն ավելի լավ տիրապետում է հենց իր մայրենի լեզուն նախ և առաջ: Դեռ ավելին, կարող է հաղորդակցվել՛ գործածելով ելևէջներով բավական հարուստ բառապաշար, որն էլ իր հերթին խթանում է երեխայի մայրենի լեզվի լավ տիրապետմանը: Ուստի ամենաճիշտը տանը մայրենի լեզվով հաղորդակցվելն է:

1 september 2015